Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը


Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը

  • 21-12-2012 14:55:23   |   |  Քաղաքական

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաեւ <<Հեռուստամարաթոն-2012>>-ի արդյունքներին: 
 Զեկույցներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները:
Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: 
 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play