Ապրիլի 9-ին կլինի խորհրդակցություն եւ որոշում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ապրիլի 9-ին կլինի խորհրդակցություն եւ որոշում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-03-2013 11:34:51   | Հայաստան  |  Քաղաքական



 

14 մարտի 2013թ., Երեւան: Այսօր Ազատության հրապարակում անցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հինգերորդ օրը: Օրվա առաջին կեսին վրան տեղադրելու շուրջ ծագած դիմակայությունը լուծվեց օրվա երկրորդ կեսին համաձայնությամբ, որ գիշերային ժամերին անձրեւանոցային ծածկից բացի փակվեն նաեւ կողային հատվածները:  
 
Այսօր ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը փետրվարի 18-ի ընտրության արդյունքների վիճարկման գործով, ուժի մեջ թողնելով ԿԸՀ 62-Ա որոշումը Այդպիսով ՍԴ-ն պայքարի իրավական ճանապարհին դրեց վերջակետ՝ հերթական անգամ ուժի մեջ թողնելով նախագահական ընտրությունների կեղծված արդյունքներ: Հովհաննիսյանին եւ ժողովրդին չթողնվեց համապետական ճգնաժամը հաղթահարելու այլ ելք, քան քաղաքական պայքարի շարունակումը:
 
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկոյան տվեց մամլո ասուլիս: Ասուլիսում ասվեց, որ ապագա ծրագրերի մասին կխոսվի վաղը՝ մարտի 15-ին, ժամը 17:00-ին գումարվող հաղթահավաքում, իսկ «Ապրիլի 9-ին ես ժողովրդի առջեւ հանդես կգամ իմ պահանջով ու առաջարկով եւ կխորհրդակցեմ ժողովրդի հետ»,- հայտարարեց Հովհաննիսյանը: 
 
Երեկոյան վրանը կտեղադրվի Ազատության հրապարակում
http://www.youtube.com/watch?v=LqWb94KLR0c
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը՝ ՍԴ-ի նիստից հետո
http://www.youtube.com/watch?v=nU1eosutzlI
Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը Ազատության հրապարակում
http://www.youtube.com/watch?v=80kJ8mo0DQc
 
 
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական