Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը


Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը

  • 26-03-2013 16:35:47   |   |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այդ համագործակցությունը պահանջված է եւ օգտակար ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար` հավելելով, որ առկա են բոլոր նախադրյալները փոխգործակցության ընդլայնման եւ խորացման համար:
 
Նույն օրը Բակո Սահակյանն ընդունել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին եւ քննարկել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play