Բակո Սահակյանն հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ


Բակո Սահակյանն հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության անդամների հետ

  • 27-04-2013 13:15:24   | Ֆրանսիա  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների հետ՝ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ: 

Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է միության հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ այն նպաստում է ինչպես Արցախի մասին ստույգ եւ օբյեկտիվ տվյալների ներկայացմանը Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում, այնպես էլ ֆրանսահայ համայնքի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play