ՀՀ Կրթության ու գիտության նախարարության եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջեւ կնքվեց համաձայնագիր


ՀՀ Կրթության ու գիտության նախարարության եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջեւ կնքվեց համաձայնագիր

  • 11-05-2011 18:46:55   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը մայիսի 11-ին ստորագրեցին համաձայնագիր Հանրային եւ հայկական այլ եռուստատեսությունների եթերում կրթական, մշակութային եւ գիտական հաղորդումների բազմազանության ապահովման մասին: Լրագրողների հետ զրույցում Ա.Աշոտյանը տեղեկացրեց, որ համաձայնագիրը բաղկացած է չորս հիմնական կետերից, որոնցից երեքը հստակ նշված նպատակներ են հետապնդում, իսկ չորրորդը թողնվել է որպես «բաց պատուհան»` հետագա նոր նպատակների համար: «Երեք հիմնական կետերից են «Հայ ասպետ» հեռուստամրցախաղի անցկացումը, որն այս տարվանից հովանավորվելու է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից, սոցիալական գովազդների ցուցադրության պարտադրումը բոլոր հայական հեռուստաալիքների ամենառեյտինգային հաղորդումների ընթացքում, ինչպես նաեւ երջանկահիշատակ Ռոբերտ Սահակյանցի կողմից ռուսական եթերի համար նկարահանած անիմացիոն ֆիլմերի թարգմանությունն ու եթեր հեռարձակումը»,- ասաց Ա.Աշոտյանը։ Ա.Ալեքսանյանը, անդրադառնալով «Եվրոտեսիլ» երգի մրցույթին, նշեց, որ 2005-ից մրցույթին մասնակցող Հայաստանը ավանդաբար անցել է եզրափակիչ փուլ եւ լավագույն տասնյակում է եղել։ Նա խորհուրդ տվեց այսօրվա իրավիճակը ողբերգության չվերածել:«Պետք է ուղղակի հանգիստ նայել, հաջորդ տարիներին էլ են մասնակցություններ լինելու: Հիմա պետք է ուղղակի աջակցել, որպեսզի Էմմին զգա, որ բոլորը իր կողքին են, միայնակ չեն թողնում իրեն»,- ասաց Ա.Ալեքսանյանը, հավելելով. «Երեկ ոչ միայն Հայաստանը չանցավ եզրափակիչ, այլեւ` Թուրքիան, որը նույնպես միշտ եզրափակիչում է եղել եւ միշտ բարձր տեղեր է գրավել»: Ա.Հարությունյանը նշեց, որ դեռ վաղ է հաջորդ մրցույթի մասնակցի մասին խոսելը, հիշեցնելով, որ մինչ այդ այս տարվա դեկտեմբերին Հայաստանում անցկացվելիք մանկական «Եվրոտեսիլ»-ի մասնակցի ընտրությունը պետք է կատարվի։
Նոյյան տապան  -   Հասարակություն