Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի մի խումբ մասնակիցների եւ ժյուրիի անդամների


Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի մի խումբ մասնակիցների եւ ժյուրիի անդամների

  • 10-05-2011 19:25:13   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված երաժիշտ կատարողների ,Վերածնունդե միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի մի խումբ մասնակիցների եւ ժյուրիի անդամների` կոմպոզիտոր Միհրան Արգուսով (Ռուսաստանի Դաշնություն), պրոֆեսոր Էռնստ Առաքելով (Վրաստան), Մարսելի ,Սահակ-Մեսրոպ երգչախմբի ղեկավար Խաչիկ Յըլմազյան, դասախոս Սոֆյա Բուգայան (Ռուսաստանի Դաշնություն), կիթառահար Հակոբ Քոլանյան (Հունաստան), դաշնակահար Արամ Մեհրաբով (Ռուսաստանի Դաշնություն) եւ այլք: ՀՀ սփյուռքի նախարարության գործուն աջակցությամբ կազմակերպված միջազգային մրցույթ-փառատոնի 7 անվանակարգերում ընդգրկված էր շուրջ 1200 մասնակից, այդ թվում` սփյուռքահայեր տարբեր երկրներից: Փառատոնի շրջանակներում կազմակերպվեց նաեւ կոմպոզիտոր Է.Միրզոյանի 90-ամյակին նվիրված երաժշտագիտական կոնֆերանս: Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը կարեւորեց Սփյուռքում հայկական ազգային մշակույթի պահպանումը եւ տարածումը, այն օտարազգիներին ներկայացնելու անհրաժեշտությունը: ,Ուրախ եմ, որ փառատոնը միջմշակութային փոխառնչությունների, մշակութային երկխոսության, ինքնադրսեւորման եւ ինքնաբացահայտման, արվեստի նկատմամբ վերաբերմունքի ձեւավորման լայն հնարավորություն է ընձեռում: Դասական, ազգային մեղեդիներով ,սնվելըե ինքնամաքրում է, եւ սերունդները մշտապես պետք է ուժավորվեն ազգային ինքնության հոգեւոր-մշակութային կենսավշով, ազգային համամարդկային արժեքներով: Հայկական արվեստը, մշակույթն իր դարավոր պատմությամբ հպարտություն է հաղորդում յուրաքանչյուր հայի: Մենք պետք է հզորացնենք ոչ միայն Հայաստանը եւ Արցախը, այլեւ Սփյուռքը, որպեսզի պահպանենք ու զորացնենք հայի ոգին, հոգեւոր Հայրենիքըե, - նշեց նախարար Հ.Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքի հայ համայնքների մշակութային հիմնախնդիրներին առնչվող հարցեր, կարեւորվեց Սփյուռքում մշակութային կյանքն առավել ակտիվացնելու անհրաժոշտությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ