Երկաթուղում իրականացվում են գծի և ենթակառուցվածքի աշնանային զննումներ


Երկաթուղում իրականացվում են գծի և ենթակառուցվածքի աշնանային զննումներ

  • 23-09-2014 14:24:16   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մինչև հոկտեմբերի 31-ը անցկացվում է գծի, էներգամատակարարման և կապի համակարգերի աշնանային զննումը: Միջոցառումների նպատակն է երկաթուղու կայուն աշխատանքի և գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: 
Զննման ընթացքում ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն մասնավորապես  երկաթուղային գծանցների, կամուրջների և թունելների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացմումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
Այցելությունների ժամանակ կուսումնասիրվեն նաև անձնակազմի որակավորման, աշխատողներին ձմեռային համազգեստի տրամադրման հարցերը: 
Նման զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը: 
 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն