Հանրային քննարկման կներկայացվի Երևանի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը


Հանրային քննարկման կներկայացվի Երևանի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը

  • 04-02-2015 12:06:36   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու  հարցը: 
Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հաշվետվության նախագիծը ընդգծել է, որ այն կազմվել է բացառապես գործող օրենսդրությանը համապատասխան: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաև Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վերաբերյալ ամփոփ տեղեկագիրը: Այնուհետ քաղաքապետի տեղակալը պատասխանել է  խորհրդի անդամների հարցերին: 
Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները քվեարկությամբ հաստատել են հաշվետվության նախագիծը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն