Մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք


Մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք

  • 12-02-2015 12:47:39   | Հայաստան  |  Տնտեսություն

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում: Մեկ ահազանգ էլ ստացվել է թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով, սակայն տեղում կատարված ուսումնասիրության ընթացքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5  արձանագրություն է կազմվել:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն