Բակո Սահակյանը ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին


Բակո Սահակյանը ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին

  • 31-03-2015 16:07:52   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին:
Հանդիպմանը, որին  մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ-ն իր ստեղծումից ի վեր ընդգծված դերակատարություն է ունեցել համայն հայության կյանքում` հավելելով, որ կազմակերպության հետ փոխգործակցությանը միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play