Եգիպտոսի օդանավակայանում տեղադրվել են նոր սարքավորումներ ուղեբեռները ստուգելու համար


Եգիպտոսի օդանավակայանում տեղադրվել են նոր սարքավորումներ ուղեբեռները ստուգելու համար

  • 11-11-2015 16:32:41   | Եգիպտոս  |  Հասարակություն

Կահիրեի միջազգային օդանավակայանում տեղադրվել են ուղեբեռի ստուգման լրացուցիչ ռենտգենային սարքավորումներ: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով AhramOnline-ին:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` այդ մասին հայտարարել է օդանավակայանի տնօրեն Ահմեդ Գանինը:
Նրա խոսքերով, սարքավորումները տեղադրվել են բեռների փոխադրման հատվածում, որտեղ ինքնաթիռ տեղափոխելուց առաջ ստուգում են ուղեբեռները:
Գանինը նշել է նաև, որ ռուսաստանյան և միջազգային մասնագետները արդեն եղել են օդանավակայանում և ծանոթացել ստուգման ընթացակարգին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսաստանյան անվտանգության գծով մասնագետների ստուգումները Եգիպտոսի օդանավակայանում կտևի առնվազն երկու շաբաթ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play