Վրաստանը վրացիների, հայերի, ադրբեջանցիների երկիրն է. Վրաստանի ԱԺ պատգամավոր


Վրաստանը վրացիների, հայերի, ադրբեջանցիների երկիրն է. Վրաստանի ԱԺ պատգամավոր

  • 18-02-2016 14:38:42   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Փետրվարի 17-ին վրացական Խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Այսօր Վրաստանը բոլոր երկրների, հատկապես հարևան երկրների հետ փորձում է լավ հարաբերություններ պահպանելու քաղաքականություն վարել:
 
Մինչդեռ, հունվարի 27-ին վրացական պատվիրակության մի քանի անդամներ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ընթացքում կողմնապահություն են ցուցաբերել և քվեարկել են հակահայկական նախագծի օգտին: Դա զարմանք և տարաբնույթ խոսակցություններ է հարուցել մեր հասարակությունում: Չնայած մի քանի քաղաքական գործիչների հակահայկական քաղաքականությանը` ես համոզված եմ, որ հայ և վրաց ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները կխորացվեն և կզարգանան: Վրաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի», -փետրվարի 17-ին հայտարարել է պատգամավոր Սամվել Պետրոսյանը:
Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գիա Վոլսկին մեկնաբանել է Սամվել Պետրոսյանի կողմից արված հայտարարությունը: «Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի ընթացքում վրացական պատվիրակությունը` նկատի ունեմ մեծամասնությանը, աշխատանք է անցկացրել: Քվեարկության ընթացքում հաստատված մեր դիրքորոշումը որևէ լարվածություն չի առաջացրել մեր հարևանների հետ: Չի ստեղծել հակազդեցություն: Եվ ընդհանրապես եկե´ք դադարեցնենք պոպուլիստական հայտարարություններ անել: Հարցեր կան, որոնք կապված են խնդիրների հետ: Կան հարցեր, որոնք կարող են լուծվել: Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան շատ կարող են հնչել պոպուլիստական հայտարարություններ: Վրաստանը մեր ընդհանուր երկիրն է: Վրացիների, հայերի, ադրբեջանցիների երկիրն է: Պահպանենք կայունություն: Պետք է շահարկել տվյալ թեմաներով: Էներգետիկ մատակարարումների հարցերն իսկապես վատթարացել են: Պետք է տվյալ հարցի շուրջ աշխատել: Դուք այդ ամեն ինչը հիանալի գիտեք, թե ինչ գործընթացներ են տարվում: Գլխավոր հարվածը սպասվում է հենց այդ կողմից: Գլխավոր հարցը մնում է Վրաստանում կայունություն պահպանելու հարցը: Դա բարդ է այն բանի հաշվառմամբ, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Այնտեղ շատ բարդ իրավիճակ է` նոր խաղեր, տեղի է ունենում ուժերի նոր տեղաբաշխում: Դա վերաբերում է ինչպես էներգետիկ շուկային, այնպես էլ քաղաքական իրավիճակին: Պետք չէ սադրանքների ենթարկվել», -հայտարարել է պատգամավոր Գիա Վոլսկին:
Փետրվարի 17-ին աշխատանքային այցելությամբ Վրաստան է այցելել ցեղասպան Թուրքիայի Արտաքին Գործերի նախարարը: Այցելության ընթացքում հանդիպումներ են անցկացվել Վրաստանի վարչապետի, նախագահի և Արտաքին Գործերի նախարարի հետ: Հարկ է նշել, որ Թբիլիսիից անմիջապես հետո Թուրքիայի Արտաքին Գործերի նախարարն ուղևորվել է Բաքու: Այնտեղից մի քանի օրից կվերադնա Վրաստան արդեն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:
«Մոտակա օրերին Թբիլիսիում տեղի կունենա Ռազմավարական Համագործակցության Խորհրդի առաջին հանդիպումը: Տվյալ հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի վարչապետերը», -Թբիլիսի այցելած ցեղասպան Թուրքիայի Արտաքին Գործերի նախարարի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Մեր երկրում կատարած թուրք նախարարի այսօրվա այցելությունը մեր երկրների միջև գոյություն ունեցող նեղ համագործակցության և հատուկ հարաբերությունների հերթական ապացույցն է: Հանդիպման ընթացքում պարզվել է, որ մենք ունենք դիրքորոշումների լիարժեք համընկնում և լիարժեք փոխհամաձայնություն», -թուրք նախարարի հետ հանդիպման ավարտից հետո հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարը:
«Իրանից դեպի Վրաստան բնական գազի մատակարարման հարցը քննարկելու համար երկրների միջև կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ: Տվյալ որոշումն ընդունվել է Վրաստանի Էներգետիկայի նախարարի` Իրան կատարած պաշտոնական այցելության ավարտին: Այցելության ընթացքում Կախի Կալաձեն հանդիպումներ է անցկացրել Իրանի Էներգետիկայի, նավթի և գազի նախարարների հետ: Պաշտոնական այցելության ավարտին հանդիպում է կայացել վրաց նախարարի և իրանական էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների և ներդրողների հետ: Էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարման որոշում է ընդունվել», -ասված է Վրաստանի Էներգետիկայի նախարարության հայտարարությունում:
«Իրանական գազի արտահանում» ընկերության տնօրենի հայտարարության համաձայն` Վրաստանի Էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ընթացքում որոշվել է, որ իրանական գազի մատակարարումը դեպի Վրաստան կսկսվի ընթացիկ տարվա մարտի 21-ից: «Պայմանագիրը կկնքվի 7 ամիս ժամկետով: Սա նոր համագործակցության սկիզբ է: Սկզբնական շրջանում ծրագրվում է Վրաստանին գազ մատակարարել 200 000 000 կուբամետրբ ծավալով: Նաև կարևոր է, որպեսզի Վրաստանը Հայաստանից լիցենզավորում ստանա, որն անհրաժեշտ է գազի տարանցիկության համար», -փետրվարի 17-ին հայտարարել է Ալի Ռեզա Քամէլին:
«Մենք ՍՈԿԱՐ-ի հետ աշխատում ենք «Շահ Դենիզ» գազի սկզբնաղբյուրից մեր խողովակների միջոցով լրացուցիչ գազի ծավալ անցկացնելու հանարավորություն ստանալու նպատակներով: Կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել համաձայնության: Եթե համաձայնությունը ձեռք բերվի, ապա, բնականաբար, մենք արդեն ստիպված չենք լինի գազի լրացուցիչ ծավալ գնել Ռուսաստանից և Իրանից», -փետրվարի 17-ին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարարը:
«Երկրի ճիշտ զարգացման համար շատ կարևոր է, որպեսզի նեղ հաղորդակցություն գոյություն ունենա ներդրողների հետ: Մեր բարեփոխումների օրակարգը ներառում է օրենսդրական և ենթակառույցային համակարգերում փոփոխություններ մտցնելու հետ կապված հարցեր: Մենք ծրագրում ենք բարեփոխումներ անցկացնել հարկային և վարչարարական բնագավառներում: Մոտակա օրերին վարչապետի վարչությանը կից կստեղծվի հատուկ ծառայություն: Տվյալ ծառայությունը կհետևի, թե ինչպես տարբեր նախարարություններ և այլ պետական մարմիններ կիրականացնեն նախագծերը: Մեր բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է շրջանների զարգացումը և ենթակառույցային զարգացման արագացումը», -Ներդրողների Խորհրդի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Վրաստանի Ազգային Բանկի նախագահի հայտարարության համաձայն` «որպեսզի Վրաստանում բարելավի տնտեսական իրավիճակը, պետությունը պետք է կրճատի բյուրոկրատական ծախսերը»: «Եթե մենք խոսում ենք այն մասին, թե որտեղ է մեր պաշարը և ինչպես մենք կարող ենք կրճատել բյուրոկրատական ծախսերը, ես կասեմ, որ այսօր Վրաստանում գործում են 19 տարբեր նախարարություններ: Չեմ խոսում այլևս այլ պետական կառույցների մասին: Շվեյցարիան ամենազարգացած երկրներից մեկն է, կառավարվում է ընդամենը 8 նախարարությամբ: Մենք շատ մեծ պաշար ունենք բյուրոկրատական ծախսերը կրճատելու համար: Կարծում եմ, որ մենք կարող ենք վերացնել նախարարական պորտֆել չունեցող բոլոր նախարարությունները: Օրինակ, կարել է վերացնել եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարարությունը: Կարելի է համապատասխան մասնաճյուղ ստեղծել Արտաքին Գործերի նախարարությանը կից: Եվրոպական երկրներից և ոչ մեկում գոյություն չունի Պրոբացիայի և Պատիժների Իրականացման նախարարություն: Մենք ևս չունեինք այդ նախարարությունը: Նախկինում դա Արդարադատության նախարարության մասն էր… Լիովին հնարավոր է կրկնակի կրճատել մեր նախարարությունների թիվը: Դա թույլ կտա մեզ ամեն տարի տնտեսել հարյուր միլիոնավոր լարի: Նույնիսկ եթե մենք չօգտագործենք տնտեսված գումարներ, դրանով իսկ մենք կլավացնենք մեր տնտեսական ցուցանիշը», -փետրվարի 17-ին հայտարարել է Վրաստանի Ազգային Բանկի նախագահ Գիորգի Քադագիձեն:
«Ես կարծում եմ, որ ընկերությունը և քաղաքական որոշումների ընդունումը պետք է սահմանազատվեն միմյանցից: Ես տվյալ մոտեցման կողմնակիցն եմ: Չեմ կարծում, որ տվյալ հարցին ևս ինչ-որ բան է հարկավոր ավելացնել», -փետրվարի 17-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play