Վենետիկը Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի մաս


Վենետիկը Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի մաս

  • 18-05-2016 20:15:35   | Վատիկան Սիթի  |  Միջազգային

Վենետոյի շրջանային խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը դատապարտել Եվրամիության քաղաքականությունը Ղրիմի նկատմամբ և հասնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման: 
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Վենետիկը նաև Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի մաս: 
Փաստաթղթի օգտին քվերակել են շրջանային խորհրդի 51 անդամներից 27-ը, ինը` դեմ են արտահայտվել, իսկ մեկը ձեռնպահ է մնացել: Փաստաթղթի տեքստում ասվում է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով Իտալիան կորցրել է 3,6 մլրդ եվրո: 
Համաձայն ընդունված փաստաթղթի` Վենետոյի շրջանային խորհրդի և շրջանի ղեկավարը պետք է ազդեն Իտալիայի կառավարության և խորհրդարանի, ինչպես նաև ամբողջ Եվրամիության վրա Ռուսաստանի հետ հարաբարություններին առնչվող հարցերի կապակցությամբ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play