Բաղդադի «կանաչ գոտու» տարածքում երեք ականանետեր են պայթել


Բաղդադի «կանաչ գոտու» տարածքում երեք ականանետեր են պայթել

  • 23-05-2016 17:00:58   | Իրաք  |  Միջազգային

Բաղդադում հատուկ հսկվող «կանաչ գուտու» հարևանությամբ երեք ականանետեր են պայթել: Interfax.ru-ի փոխանցմամբ` ականանետերն արձակվել են Բաղդադի արևելյան հատվածի փողոցներից մեկում և պայթել են «կանաչ գոտուց» մեկ կիլոմետր հեռավորության վրա: 
 
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: 
Ինչպես տեղեկացվում է, ուրբաթ ցուցարարները, որոնք բողոքում էին Իրաքում քաղաքական ճգնաժամի դեմ, ներխուժել են Բաղդադի կառավարական գոտի: Այդ դեպքից հետո Իրաքի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել:  Բացի այդ, նրանք ուժեղացրել են «կանաչ գոտու» պաշտպանությունը, որտեղ գտնվում են իրաքյան կառավարական հաստատությունները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային