Թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով Մակեդոնիայում վեց մարդ է զոհվել


Թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով Մակեդոնիայում վեց մարդ է զոհվել

  • 07-09-2016 12:49:45   | Մակեդոնիա  |  Միջազգային

Մակեդոնիայի Կատլանովո շրջանի մոտակայքում թեթև մարդատար ինքնաթիռի վթարման հետևանքով վեց մարդ է զոհվել, որոնցից չորսը իտալացիներ են, երկուսը Կոսովոյի բնակիչներ, հայտնում է Interfax-ը:

Գերմանական գրանցում ունեցող ինքնաթիռը նախորդ օրն իր թռիչքային ուղին սկսել էր իտալական Տրևիսո քաղաքից և պետք է վայրէջք կատարեր Կոսովոյի Պրիշտինու քաղաքում: Վկաների փոխանցմամբ` ինքնաթիռը պայթել է դեռևս օդում գտնվելու ժամանակ: Կործանումն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով, քանի որ թռիչքի ժամանակ հորդառատ անձրև է տեղացել: Հավելենք, որ տեղի ոստիկանական ուժերը հետաքննություն են սկսել դեպքի մանրամասները պարզելու համար:

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play