Samsung-ը դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը


Samsung-ը դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը

  • 10-10-2016 14:59:27   | Կորեայի Հանր.  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կորեական Samsung ընկերությունը դադարեցրել է Galaxy Note 7 նոր սմարթֆոնների արտադրությունը: Korrespondent-ի տեղեկություններով, Samsung-ն արդեն հայտարարել է մշակված պլանի մասին, որով նրանք կկարողանան հետագայում մոդելն առավել անվտանգ դարձնել:
 
Նման որոշման կորեական ընկերությունը հանգել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Չինաստանի սպառողների անվտանգության գերատեսչական մարմինների հետ համատեղ տարված բանակցությունների արդյունքում:
Դեռևս սեպտեմբերի կեսերին Samsung-ը հայտարարել էր, որ ծրագրային թարմացման արդյունքում Galaxy Note 7-ն առավել անվտանգ էր դարձել: Հայտարարության մեջ նաև նշվել էր, որ վերացվել են հեռախոսի մարտկոցի հետ կապված խնդիրները, սակայն սպառողներն արդեն ի հայտ եկած թերություններից հետո դադարել էին հավատալ ընկերությանը:
Հավելենք, որ օգոստոսին ներկայացված սմարթֆոնը լավագույններից էր համարվում Android օպերացիոն համակարգով աշխատողների մեջ և պետք է արժանի մրցակից դառնար Apple-ի նոր iPhone7-ի հետ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play