Իրաքի փոխնախագահը չի բացառել նոր ԻՊ-ի առաջացումը


Իրաքի փոխնախագահը չի բացառել նոր ԻՊ-ի առաջացումը

  • 21-07-2017 12:57:57   | Իրաք  |  Հասարակություն

 
Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիկին հայտարարել է, որ եթե Իրաքում շիաների և սուննիների միջև պառակտումը պահպանվի, ապա դա կհանգեցնի նոր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման:
gazeta-ի փոխանցմամբ` նա նշել է, որ սուննիներն իրենց համար են ծրագրել պետություն ստեղծել, շիաները` իրենց համար, արդյունքում դա կհանգեցնի նոր ԻՊ խմբավորման ստղծման սեփական դրոշով և գաղափարախոսությամբ: 
«Պառակտման կոչեր արդեն իսկ հնչում են Քուրդիստանում և երկրի արևմուտքում, սա նոր մարտահրավեր է»,- նշել է ալ-Մալիկին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն