Ռումինիայում կազմակերպվել են Հայաստանի անկախության 18-րդ<br /> տարելիցին նվիրված միջոցառումներ<br />


Ռումինիայում կազմակերպվել են Հայաստանի անկախության 18-րդ
տարելիցին նվիրված միջոցառումներ

  • 22-09-2009 22:00:00   | Ռումինիա  |  Քաղաքական
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային տոնի` Անկախության 18-րդ տարելիցի առթիվ Ռումինիայում ՀՀ դեսպանությունը Բուխարեստի դիվանագիտական ակումբի սրահում ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետական քարտուղար Բոգդան Մազուրուն (Bogdan Mazuru), Խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ: Ռումինահայ համայնքի Բուխարեստի կիրակնօրյա դպրոցի պարային խումբը ներկաների առջեւ հանդես է եկել հայկական պարերի կատարումներով: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, տոնի առթիվ ռումինական ԶԼՄ-ներում հրապարակվել են ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի հոդվածները` նվիրված Հայաստանին:
Նոյյան տապան  -   Քաղաքական