Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի դրությամբ լիցենզավորված են եղել 36 աուդիտորական կազմակերպություն եւ 7 անհատ աուդիտոր<br />


Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի դրությամբ լիցենզավորված են եղել 36 աուդիտորական կազմակերպություն եւ 7 անհատ աուդիտոր

  • 06-08-2010 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի Ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 12 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 եւ կասեցվել 2 լիցենզիայի գործողությունը, եւս 3 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Ընթացիկ տարվա յոթ ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 6 մլն 472,5 հազար դրամ պետական տուրք, որից 6 մլն 272,5 հազար դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է նաեւ տուգանք 1,61 մլն դրամի չափով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի դրությամբ լիցենզավորված են եղել 36 աուդիտորական կազմակերպություն եւ 7 անհատ աուդիտոր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն