Կրասնոդարի «Մարտական արվեստների դպրոցը» տոնել է իր տասնամյա<br /> հոբելյանը<br />


Կրասնոդարի «Մարտական արվեստների դպրոցը» տոնել է իր տասնամյա
հոբելյանը

  • 02-06-2009 20:36:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի սկզբին իր տասնամյա հոբելյանը տոնեց «Մարտական արվեստների դպրոցը»: Կրասնոդարի երկրամասում անցած դարի 90-ական թվականների սկզբից հաջողությամբ զարգանում է Ջեթ-Կուն-դոն, իսկ այդ մարզաձեւը պրոպագանդում է «Մարտական արվեստների դպրոցը», որը կազմակերպել եւ գլխավորում է Ռուսաստանի հայերի միության Կենտրոնական օկրուգի Կրասնոդարի երկրամասի բաժանմունքի նախագահի տեղակալ Վյաչեսլավ Միքայելյանը: Վարպետին եւ իր աշակերտներին տոնի առթիվ շնորհավորելու էին այդ օրը եկել ծնողներ, քաղաքի վարչակազմը, Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ ղեկավարությունը, «Մարտական արվեստների դպրոցի» շրջանավարտները:
Նոյյան տապան  -   Սպորտ