Հայաստանում և Արցախում անցկացվելու է մարզական փառատոն


Հայաստանում և Արցախում անցկացվելու է մարզական փառատոն

  • 25-01-2021 14:46:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն:
 
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը տեղի կունենա աշնանը  Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը: Մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և մասսայական վազքարշավ:
 
Փառատոնը նախատեսվում է անցկացնել այս տարվա սեպտեմբերին:  Մշակված է ժամանակացույց ըստ մարզերի:
 
Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն