Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
11-04-2021 14:36:34 | Հայաստան | Հասարակություն
Ապրիլի 11-ին, վաղ առավոտյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Ապրիլի 6-ին լրացել էր նրա 82-ամյակը։
Խորը ցավակցություն նրա հարազատներին, ընկերներին եւ ամբողջ հայ ազգին։
Արման Նավասարդյան՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ․
1974-1976 թթ. Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան
1976-ից Ալժիրում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) գլխավոր հյուպատոսությունում եղել է փոխհյուպատոս, այնուհետեւ հյուպատոս
1980-1982 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար
1982-1988 թթ. Սենեգալում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդականը
1989-1990 թթ. Եղել է ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետը,
1991-1993 թթ. ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարը։
1993-1998 թթ. Արման Նավասարդյանը եղել է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում
1998-2001 թթ. Եղել է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը Լիբանանում
Տարիներ ի վեր պատրաստել է երիտասարդ մասնագետների, եղել է դասախոս եւ վերլուծաբան, Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս, եղել է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչը։ Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանը անմնացորդ աշխատել է հանուն իր ազգի՝ մինչ դաժան հիվանդությունը ընդհատեց նրա կյանքը։