2008թ.-ին Երեւանում գրանցվել է 4 816 հանցագործություն`<br /> 2007թ.-ի համեմատ 688 դեպքով ավելի<br />


2008թ.-ին Երեւանում գրանցվել է 4 816 հանցագործություն`
2007թ.-ի համեմատ 688 դեպքով ավելի

  • 12-03-2009 17:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Երեւանում հանցագործությունների աճի միտում է նկատվել. գրանցվել է ընդհանուր թվով 4 816 հանցագործություն, որը 688 դեպքով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործությունների թիվն աճել է 433 դեպքով: Այս մասին լրագրողների հետ մարտի 12-ի հանդիպմանը նշեց ՀՀ Ոստիկանության Երեւանի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Մայրաքաղաքի ոստիկանապետը նշեց, որ 2008թ.-ին հաշվառված հանցագործություններից 458-ը կատարվել է նախորդ տարիներին, որը նախորդ տարվա համեմատ 18-ով քիչ է: Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 53,4%-ը, այդ թվում` ծանր դեպքերի 58,6%-ը, եւ առանձնապես ծանրերի` 58,4%-ը: Հանցագործությունների թվի աճը հիմնականում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին է, որոնց թիվն աճել է 459-ով, այդ թվում` 404-ով աճել են անձնական գույքի գողությունները, 193-ով` բնակարանային գողությունները, աճել են անձի դեմ ուղղված հանցագործությունները` 92-ով, այդ թվում` սպանությունները` 11-ով, սպանության փորձերը` 4-ով, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը` 17-ով, որից ծանր վնասվածքներ հասցնելու դեպքերը` 14-ով: Աճել են նաեւ անձնական ունեցվածքի ավազակությունների, կողոպուտների դեպքերը: Փոխարենը` 47 դեպքով նվազել են խարդախությունները, ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում` մահվան ելքով վրաերթերը նվազել են 3-ով: Ըստ Ն.Նազարյանի, բարելավվել է հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակը. զենք-զինամթերքի առգրավման փաստերով հարուցված քրեական գործերի թիվը աճել է 16-ով, իսկ հրազենով կատարված հանցագործություններինը` 11-ով կամ 21,5%-ով: Տարվա ընթացքում անցկացված օպերատիվ հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինափբար պահվող 172 միավոր հրազեն, այդ թվում` 35 ինքնաձիգ, 41 հրացան, 79 ատրճանակ, 2 գնդացիր, 4 ականանետ: Տարվա ընթացքում գրանցվել է թմրոմոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում` 184-ով, որը բացատրվում է դրանց գործածման ապաքրեականացմամբ: Ընդ որում, թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնաբերված դեպքերը նվազել են 24-ով, իսկ իրացման փաստերը ավելացել` 41-ով, նվազել է թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ իրացման բացահայտման ցուցանիշը, որը կազմել է 64,9%` նախորդ տարվա 80%-ի դիմաց: 2008թ.-ին գրանցվել է արտասահմանցիների նկատմամբ 52 հանցագործություն, այդ թվում` 1 սպանության, 3 ավազակության, 8 կողոպուտի, 26 անձնական ունեցվածքի գողության, 4-ական խարդախության եւ մարմնական վնասվածք հասնելու, 2 խուլիգանության դեպքեր: Հանցագործություններից 18 դեպքում տուժել են Իրանի, 4-ական Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի քաղաքացիներ, 3-ը` Սիրիայի, 2-ական Ֆրանսիայի, Հունաստանի, Նիդեռլանդների, Հնդկաստանի եւ Ավստրալիայի քաղաքացիներ, 1-ական Թուրքիայի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Վրաստանի եւ Նորվեգիայի քաղաքացիներ: Գրանցված դեպքերից 31-ը կասեցվել են որպես չբացահայտված, այդ թվում` 20-ը անձնական ունեցվածքի գողության դեպքեր են, 1-ը` սպանության, 3-ը` ավազակության, 4-ը` կողոպուտի, 2-ը` մարմնական վնասվածքներ հասցնելու, եւ 1-ը` խարդախության դեպքեր են: Արտասահմանցիների նկատմամբ հանցագործությունների փաստով 8 գործ բացվել է եւ 13-ը ընթացքի մեջ են, գրանցվել են նաեւ օտարերկրացիների կողմից կատարված 29 հանցագործության դեպքեր: 2008թ.-ին Ոստիկանության մայրաքաղաքի վարչության վարույթում գտնվող գործերով բացահայտումը նվազել է բոլոր հանցագործությունների եւ քրեական հետախուզության գծով եւ կազմել, համապատասխանաբար, 60,7% եւ 60,4%: Վարույթում գտնվող գործերի քանակի 636-ով աճի պայմաններում բացահայտված դեպքերի թիվը աճել է 104-ով, սակայն, զգալի չափով` 256-ով, որպես չբացված աճել է կասեցված գործերի թիվը: Միաժամանակ, կտրուկ աճել է ընթացքի մեջ գտվող գործերի քանակը` 276-ով: Ընթացքի մեջ գտնվող քրեական գործերից 370-ը բացահայտված գործեր են, այդ թվում` 6-ական սպանության, սպանության փորձի, ավազակության: 2008թ.-ին Երեւանում արձանագրվել է 53 դիտավորյալ սպանության գործ, որից 13-ը փոխանցվել է 2007թ.-ից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական աշխատանքների արդյունքում 24 դեպք բացահայտվել է (բացահայտումը կազմել է 55,8%` նախորդ տարվա 54,2%-ի դիմաց): Անձնական գույքի ավազակության դեպքերի բացահայտման ցուցանիշը կազմել է 53,3%: 2008թ.-ին ձերբակալվել է ավազակություն կատարող 12 հանցավոր խումբ` 52 անձով: Աճել է նաեւ անձնական ունեցվածքի կողուպուտների բացահայտման ցուցանիշը` 57,6%` նախորդ տարվա 50%-ի դիմաց: Բարելավվել է անձնական ունեցվածքի գողության բացահայտումը` 4,1%-ով, եւ կազմել 46,8%, այդ թվում` բնակարանային գողությունների բացահայտումը աճել է 13,3%-ով եւ կազմել 46,7%: 2008թ.-ին հետախուզման մեջ գտնվող 5 899 հանցագործներից հայտնաբերվել է 754-ը կամ 12,8%-ը, այդ թվում` 10 մարդասպան, 11 ավազակ, 7 կողոպտիչ, 46 գող: Ն.Նազարյանը չհամաձայնեց մամուլում հայտնված այն տեսակետի հետ, թե օպերատիվ իրավիճակը մայրաքաղաքում չի վերահսկվում. ինչպես 2008թ.-ին, այնպես էլ` 2009թ.-ի առաջին 2 ամիսներին օպերատիվ իրավիճակը վերահսկվել է, իսկ հանցագործությունների թվի աճը ոչ թե ծանր հանցագործությունների հաշվին է, այլ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հաշվին: Նման հանցագործությունների թվի աճը Երեւանի ոստիկանապետը բնական է համարում եւ կապում սոցիալական վիճակի, լարվածության հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play