Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը


Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը

  • 16-12-2022 15:45:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության հետ:
 
Քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, համատեղ աշխատանքները` միջազգային եւ դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:
 
Վերահաստատվել է միասնականությունը համատեղ ուժերով շարունակելու պայքարը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն