Ucom-ում հնարավոր է գնել Xiaomi սմարթֆոն և ստանալ Xiaomi Redmi Buds 3 Lite անլար ականջակալ


Ucom-ում հնարավոր է գնել Xiaomi սմարթֆոն և ստանալ Xiaomi Redmi Buds 3 Lite անլար ականջակալ

  • 04-07-2023 15:52:02   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մինչև հուլիսի 31-ը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, ինչպես նաև Ucom առցանց խանութից Xiaomi բրենդի մի շարք սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան Xiaomi Redmi Buds 3 Lite անլար ականջակալ։ Առաջարկը գործում է մասնավորապես 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողությամբ Xiaomi 12 Lite մոդելի, Xiaomi Poco F4 մոդելի, ինչպես նաև Xiaomi Redmi Note 10 Pro սմարթֆոնների համար։
 
Xiaomi Redmi Note 10 Pro և Xiaomi 12 Lite սմարթֆոնների հիմնական տեսախցիկը 108 ՄՊ է, իսկ Xiaomi Poco F4 մոդելի հիմնական տեսախցիկն ապահովում է 64 ՄՊ-ոց որակյալ լուսանկարներ։ Մեծ էկրանը, դրա 1080 x 2400 կետայնությունը և երկարակյաց մարտկոցն այս բրենդի սմարթֆոնների կարևոր բաղադրիչներից են։
 
«Xiaomi սմարթֆոնների հետ Ucom-ի կողմից տրամադրվող անլար ականջակալները որակյալ ձայն կապահովեն մարզվելու, երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու կամ մտերիմների հետ հեռախոսով երկար զրուցելու ընթացքում։ Ի դեպ, 1 լիցքավորումը կբավականացնի ականջակալները մինչև 5 ժամ ակտիվ օգտագործելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Հավելենք, որ Xiaomi սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել նաև առցանց ապառիկ տարբերակով, մինչև 36 ամիս մարման ժամկետով։   
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն