«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Նիկոլ Փաշինյան


«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Նիկոլ Փաշինյան

  • 02-05-2024 15:54:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծին։ Սահմանված կարգով այն կներկայացվի ԱԺ։
 
Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Ոստիկանության բարեփոխումներում գլխապտույտ արագություն չենք զարգացնում, բայց շատ հետևողական ենք:
 
Մենք իսկապես ունենք ոստիկանության նոր համակարգ ձևավորելու պատշաճ և ամբողջական նախագիծ»:
 
Նա նաև անդրադարձել է ոստիկանության կողմից ուժ կիրառելու իրավունքին. «Ոստիկանությունն ուժային կառույց է, և պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա: Եթե չունենա այդ իրավունքը, ոստիկանությունը, որպես ծառայություն, կդառնա անիմաստ»,- ասել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը