Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել իր և Բելառուսի համար կրիտիկական սպառնալիքի դեպքում
19-11-2024 14:24:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am. Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կրիտիկական սպառնալիքը հիմք է դառնում Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի կիրառման համար։
Միջուկային արձագանքման այս հայեցակարգային հիմքը ներառված է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության նորացված հիմունքներում:
Նախկինում միջուկային պատասխանի համար հիմք էր հանդիսացել «իրավիճակը, երբ վտանգված է պետության գոյությունը»։
Թարմացված փաստաթղթում նշվում են հիմքերը․
«Ռուսաստանի Դաշնությունը իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր և (կամ) իր դաշնակիցների դեմ միջուկային և (կամ) զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի կիրառման, ինչպես նաև ընդդեմ Ռուսաստանի Դաշնության և (կամ) Բելառուսի Հանրապետության՝ որպես Միութենական պետության մասնակիցների, սովորական զենքի կիրառման դեպքում, ինչը կրիտիկական սպառնալիք է ստեղծում նրանց ինքնիշխանության և (կամ) տարածքային ամբողջականության համար»։