Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ


Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

  • 20-11-2024 11:33:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։
 
«Կանչը հետևել է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց արդյունքում էկոլոգիական անցման, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման նախարար տիկին Անիես Պանիե-Ռունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին: Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը