Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով


Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

  • 23-11-2024 12:00:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ հարյուրավոր ռուսաստանցիներ ամեն օր պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ:
 
Ռուսաստանում զորահավաք անցկացնելու մասին խոսք չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա»,-ասել է նա:
 
Պեսկովը նշել է, որ հարյուրավոր ռուսաստանցիներ ամեն օր պայմանագրեր են կնքում ՌԴ պաշտպանության նախարարության հետ:
 
«Մեր քաղաքացիները շատ ակտիվ պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ, գնում են պայմանագրային հիմունքներով ծառայելու... նրանք շատ են, հարյուրավոր մարդիկ ամեն օր պայմանագրեր են ստորագրում և գնում հատուկ ռազմական գործողության»,-ասել է նա։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` սկզբում պայմանագրային զինծառայողները վերապատրաստման դասընթացներ են անցնում, նրանց մանրակրկիտ պատրաստում են:
 
«Այդ պատճառով հիմա մոբիլիզացիայի մասին խոսելու կարիք չկա»,-հավելել է Պեսկովը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը