Դեսպան Սուրեն Բաղդասարյանը Հանոյում մասնակցել է «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» չորրորդ գագաթնաժողովի բացմանը
17-04-2025 18:16 Վիետնամ Մամլո հաղորդագրություն
Վիետնամում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը ապրիլի 16-ին մասնակցել է Վիետնամի կառավարության կողմից Հանոյում կազմակերպված «Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն» (P4G) չորրորդ գագաթնաժողովի բացման նիստին և բարձր մակարդակի վեհաժողովին։
«Այս նշանակալի միջոցառումը ներկա էին աշխարհի տարբեր երկրների կառավարության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության առաջնորդներ՝ նպաստելով ընդգրկուն կանաչ աճին և կլիմայական գործողություններին՝ նորարարական պետական-մասնավոր գործընկերությունների միջոցով։
Հանոյի գագաթնաժողովի ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs) և Փարիզի համաձայնագրին համահունչ վերափոխող լուծումներ։ Գլխավոր թեմատիկ ուղղությունները ներառում էին վերականգնվող էներգետիկա, կայուն գյուղատնտեսություն, ջրային և քաղաքային կայունություն, շրջանաձեւ տնտեսություն և կլիմայական ֆինանսավորում։
Միջոցառմանը ողջույնի ուղերձներով հանդես եկան Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամը, ՎՍՀ վարչապետ Ֆամ Մին Չինը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին, Լաոսի վարչապետ Սոնեքսայ Սիֆանդոնեն, Կամբոջիայի փոխվարչապետ Նեթ Սավոյունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամին Մոհամեդը,
P4G-ը՝ Կանաչ աճի և Կայուն զարգացման Գլոբալ Նպատակների 2030-ի գործընկերություն, գլոբալ նախաձեռնություն է, որը միավորում է երկրներին, բիզնեսի ոլորտի և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ խթանելու առաջատար գործընկերություններ, որոնք ապահովում են ընդգրկուն և կայուն զարգացում»: