«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ<br /> ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

  • 03-09-2008 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկությունը: Առաջին փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտություն կրեց Մագնուս Կառլսենից (Նորվեգիա): Անանդ (Հնդկաստան)- Իվանչուկ (Ուկրաինա), Ռաջաբով (Ադրբեջան) - Թոփալով (Բուլղարիա) պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մրցաշարը 21-րդ կարգի է եւ անցկացվում է 2 շրջանով: Հաղթանակի համար տրվում է 3, իսկ ոչ-ոքի` 1 միավոր: Սեպտեմբերի 3-ին նշանակված 2-րդ փուլում Լ.Արոնյանի մրցակիցը Վեսելին Թոփալովն է:
Նոյյան տապան  -   Սպորտ