ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ<br />


ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԵՎ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ

  • 15-07-2008 16:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԱՐՏՈՒՆԻ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտունիում անցկացվող «Սեւանա լիճ» անվանումով շախմատի միջազգային մրցաշարում հուլիսի 14-ին կայացան 4-րդ փուլի հանդիպումները: 4 հնարավորից 3-ական միավոր են վաստակել եւ մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել Հրանտ Մելքումյանը եւ Արման Փաշիկյանը (2-ն էլ Հայաստան): Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Ավետիք Գրիգորյանը (Հայաստան) եւ Ժաո Ջինչաոն (Չինաստան) առաջատարներից հետ են մնում 0,5-ական միավորով: Հուլիսի 15-ին նշանակված են 5-րդ փուլի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ