Հայկական ժամանակ. Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «X»-ում գրառում է արել՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրվելուն։
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարիների ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։
Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»,- գրել է Քըլըչը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստից հետո։