Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը


 

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը

26-06-2026 11:37 Հայաստան Տնտեսություն
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
 
tert.am. Այսօր Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 18 վագոն ԱԻ-92 մակնիշի ավտոմոբիլային բենզին՝ ընդհանուր՝ 971 տոննա քաշով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 467 տոննա քաշով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 
Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։
 
Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

 

 

Կարդացել են 53 անգամ