Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
26-06-2026 11:46 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել է 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը։
Արդյունքները վիճարկելու պահանջ է ներկայացրել ընդդիմությունը:
Սահմանադրական դատարանը նիստը ուղիղ հեռարձակում է:
ՍԴ-ն օրերս որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: