Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը
AM RU EN WA FR
էէ

Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

01-07-2026 19:47 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը
Եվրոպացի դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում այսօր ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նոր պաշտոնական կայքը։
 
Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի խոսքով՝ կայքի գործարկումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թվային վերափոխման կարևոր քայլերից մեկն է և միտված է հանրության, մասնագիտական համայնքի և միջազգային գործընկերների համար առավել բաց, մատչելի և ժամանակակից հաղորդակցային միջավայրի ձևավորմանը։
 
Դատախազության կայքը մշակվել է՝ հաշվի առնելով տեղեկատվության մատչելիության, օգտագործման հարմարավետության և տեղեկատվական անվտանգության միջազգային լավագույն չափանիշները։
 
Կայքը հնարավորություն է տալիս օգտատերերին հեշտությամբ ծանոթանալ Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությանը, կառուցվածքին, իրավասություններին, պաշտոնական հաղորդագրություններին, տեսանյութերին, լուսանկարներին, իրավական ակտերին, մրցույթների վերաբերյալ հայտարարություններին և հանրության համար նախատեսված այլ կարևոր տեղեկություններին։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կայքի մատչելիությանը։
 
Այն համապատասխանում է Web Content Accessibility Guidelines (WCAG) միջազգային չափանիշներին։
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

 

 

Կարդացել են 97 անգամ