Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը
02-07-2026 18:57 ԱՄՆ Մամլո հաղորդագրություն
Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան, որին մասնակցում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
«Ակադեմիայի երկրորդ օրը՝ հուլիսի 1-ը, նվիրված էր դժվար միջավայրերում ազգային նախաձեռնությունների առաջխաղացմանը։
Օրվա կարևոր թեմաներից մեկը ֆոնդահայթայթումն էր ռեսուրսատար և լայնածավալ ախատանքների իրականացման համար: Մասնակիցները քննարկեցին կայուն ֆինանսավորման ռազմավարությունները, դոնորների հետ արդյունավետ համագործակցությունը, միջազգային ներդրումների և հուսալի գործընկերների ներգրավման ժամանակակից մեթոդներն ու երկարաժամկետ սոցիալական ազդեցություն ունենալու գործիքները։
Ակադեմիայի երկրորդ օրը եզրափակվեց FINN partners-ի ավագ մասնագետների «Leading the Narrative: Communications for High-Stakes Leadership» աշխատաժողովով, որի ընթացքում անդրադարձ կատարվեց առաջնորդների ռազմավարական հաղորդակցությանը, հանրային վստահության ձևավորմանը, արհեստական բանականության ազդեցությանը տեղեկատվական միջավայրի վրա, ինչպես նաև մեդիայի հետ արդյունավետ աշխատանքին և ճգնաժամային հաղորդակցության ժամանակակից մոտեցումներին»: