Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

03-07-2026 16:04 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
1in.am  Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
 
Օրենսդրական փոփոխություններով՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում ավելի քան մեկ տարին (730 օրից 366 օրը) ապրել են Հայաստանում, ընդ որում՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ստանալու համար ՀՀ քաղաքացին պետք է երկիր ժամանի ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ)։
 
Փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
 
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 106 անգամ