Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի

04-07-2026 13:26 Ուկրաինա Քաղաքականություն
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին. Զելենսկի
 
Ազատություն․ Ուկրաինայի զինված ուժերը գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող նավթային և ռազմական օբյեկտներին, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
 
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են նավահանգստի նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորման համար, ինչպես նաև խոցել են Կրոնշտադտը՝ կարևոր ռազմական թիրախ, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից ավելի քան 850 կմ հեռավորության վրա»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:
 
Նախօրեին էլ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքով հարվածել է Ուկրաինայի Պոլտավայի մարզում գտնվող գազի արդյունահանման օբյեկտին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ուկրաինական «Նաֆթոգազ»-ը։
 
Ուկրաինայի հյուսիսային Սումի քաղաքի կենտրոնում ռուսական հարվածի հետևանքով նախօրեին զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 27 մարդ, հայտնել են տեղի իշխանությունները:
 
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 201 անգամ