Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

04-07-2026 15:45 Ի՞նչ է գրում մամուլը
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
armtimes.com Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Իսլամաբադի հետ պաշտպանության ոլորտներում։
 
Ինչպես հայտնել է իրանական IRNA-ն, Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը երախտագիտություն է հայտնել Իսլամաբադի սկզբունքային դիրքորոշումների համար՝ Իրանի Իսլամական Հանրապետությանն աջակցելու հարցում։
 
Նա ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորումը և սիոնիստական ռեժիմի սպառնալիքների դեմ համատեղ դիմակայությունը։  
 
 
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 93 անգամ