Թրամփը հայտնել է՝ Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» են տվել Խամենեիի հուղարկավորության համար
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Թրամփը հայտնել է՝ Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» են տվել Խամենեիի հուղարկավորության համար

04-07-2026 16:15 ԱՄՆ Ի՞նչ է գրում մամուլը
Թրամփը հայտնել է՝ Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» են տվել Խամենեիի հուղարկավորության համար
azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին «մեկ շաբաթով արձակուրդ է տվել» բանակցություններից՝ Իսլամական Հանրապետության սպանված առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների պատճառով։
 
Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, իր ելույթի ընթացքում Թրամփն ասել է․ «Մենք ջախջախեցինք Իրանին։ Նրանք հուսահատ ցանկանում են համաձայնության գալ։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության պատճառով, որովհետև մենք բարի ենք»։
 
Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Դոհայում՝ հուլիսի 1-ին: Reuters-ը, հղում անելով բանակցություններին ծանոթ իրանցի պաշտոնյայի, հայտնել է, որ քննարկումներն ունեցել են տեխնիկական բնույթ։
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ վերջին հանդիպումները Կատարում լավ են անցել։ «Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում», - ասել էր Սպիտակ տան ղեկավարը՝ առանց հավելյալ մանրամասների։
 
Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում վեցօրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրա որդին և իրավահաջորդը՝ Մոջթաբա Խամենեին, ով վիրավորվել էր հարվածից, կմասնակցի այդ միջոցառումներից որևէ մեկին։
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 133 անգամ