Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
04-08-2026 19:12 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Միխայ Պոպշոյն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը Մոլդովա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- գրել է Մոլդովայի ԱԳ նախարարը։