ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ. Օվերչուկ
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ. Օվերչուկ

24-08-2026 17:47 Ռուսաստան Քաղաքականություն
ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ. Օվերչուկ
azatutyun.am Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական երկխոսություն վարել բուսասանիտարական վերահսկողության հարցերի շուրջ։ Այս մասին Telegram-ի «Юнашев Live» ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
«Խոսքը այն մասին չէ՝ Հայաստանում ուշքի կգան, թե ոչ, այլ այն, որ պետք է պահպանվեն բուսասանիտարական վերահսկողության պահանջները։ Եվ, բնականաբար, մենք պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ հայկական կողմի հետ կապված որոշակի խնդիրներ կան, և, համապատասխանաբար, այդ երկխոսությունը շարունակվում է», - ասել է Օվերչուկը։
 
Նա հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Հայաստանի Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել էր Հայաստանից արտահանվող բանջարեղենի և մրգերի հետ կապված խնդիրները։
 
«Խոսքը այն մասին չէ, որ դրանք անորակ են, սակայն դրանց մեջ կան վնասատուներ և հիվանդություններ», - պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
 
Վերջին ամիսներին Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների համար:
Մի քանի օր առաջ Ռուսաստանը Հայաստանից պահանջել էր ներկայացնել սանիտարական ստուգումների արդյունքները և հստակ ծրագիր՝ ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջները պահպանելու համար։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 126 անգամ