Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակության հետ քննարկվել է ԱԲ ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակության հետ քննարկվել է ԱԲ ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր

02-09-2026 16:24 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակության հետ քննարկվել է ԱԲ ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորությամբ։
 
«Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։
 
Քննարկման առանցքում են եղել բարձր տեխնոլոգիական արտադրության, արհեստական բանականության և դրա զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մարդկային տաղանդի զարգացման նախաձեռնությունների, պաշտպանական ոլորտի ծրագրերի, ինչպես նաև կիբեռանվտանգությանն առնչվող հարցերը։ 
 
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական զարգացման և նոր ուղղությունների ձևավորման կարևորությունը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով»:
 
 ԲՏԱԱԲՆ
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 11 անգամ