ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել

12-09-2026 15:08 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը ապօրինի ծառահատման դեպք է բացահայտել
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի աշխատակիցները ծառայության ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սևքարի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 1,5 խմ ուռենի տեսակի վառելափայտով:
 
Ավտոմեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:
 
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:
 
Կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 128 անգամ