Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ կայացել են քաղաքական խորհրդատվություններ


Հայաստանի եւ Լեհաստանի ԱԳՆ-ների միջեւ կայացել են քաղաքական խորհրդատվություններ

  • 01-04-2011 19:51:18   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդատվությունները: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ ԼՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Հենրիկ Լիտվինը: Բանակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների հարաբերությունների ձեւավորված օրակարգային մի շարք խնդիրների շուրջ: Հայ-լեհական բազմաբովանդակ փոխգործակցության շրջանակներում քննարկվեցին երկկողմ առեւտրատնտեսական բնագավառի հարցեր, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների լայն շրջանակ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play