Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ՀՀ Անկախության տոնի առիթով
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ՀՀ Անկախության տոնի առիթով

21-09-2026 16:32 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ՀՀ Անկախության տոնի առիթով
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
 
«Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:
 
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության և անկախության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Պանթեոնում Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
 
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը»։
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 76 անգամ