ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. «ԱԼ ՂԱԻԴԱՆ» ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԾՐԱԳՐՈՒՄ<br /> ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ<br />


ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ. «ԱԼ ՂԱԻԴԱՆ» ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԾՐԱԳՐՈՒՄ
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ

  • 15-05-2008 19:30:00   | Շվեյցարիա  |  Միջազգային
ԲԵՌՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ահաբեկչական գործողություններ է ծրագրում Եվրո-2008-ի` ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում: Շվեյցարիայում եւ Ավստրիայում, որտեղ անցկացվելու է Եվրո-2008-ը, ահաբեկություններ իրականացնելու սպառնալիքներ են հայտնվել որոշ իսլամիստական կազմակերպությունների կայքերում: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով շվեյցարական «Լիբերտե» թերթը: «Մենք շատ լրջորեն են վերաբերվում այդ սպառնալիքներին, ուշադրությամբ հետեւում ենք կայքերի տեղեկատվությանը եւ գտնվում ենք բարձր պատրաստության վիճակում»,- ասել է Շվեյցարիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play