ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՒԹ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ
07-03-2008 14:30:00 | Իսրայել | Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դպրոցում հրաձգության
հետեւանքով Երուսաղեմում ութ մարդ զոհվել է, մոտ տասը վիրավորվել:
Ինչպես հաղորդել է իսրայելական հեռուստատեսությունը, անհայտ անձը
թափանցել է Կիրյատ Մոշե կրոնական թաղամասի «Մերկազ Խարավ» իեշիվա
(կրոնական ուսումնական հաստատություն) եւ կրակ բացել աշակերտների
վրա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները արդեն ոչնչացրել են
հարձակվողին: Հանցագործը հասցրել է 500-ից ավելի գնդակ արձակել:
Սպանվել են 8 սովորողներ, մոտ տասը` միջին եւ ծանր վերքեր ստացել:
Հարձակվողը եղել է Իսրայելի ծագումով արաբ քաղաքացի Արեւելյան
Երուսաղեմից:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ահաբեկության
պատասխանատվությունը ստանձնել են մի քանի քիչ հայտնի լիբանանյան
խմբավորումներ, իսկ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը եւ «Իսլամական
ջիհադ» խմբավորումը ողջունել են դա:
Իսրայելում հայտարարված է բարձր մարտական պատրաստության
վիճակ: Երուսաղեմի մուտքի մոտ ստուգվում են բոլոր ավտոմեքենաները,
շրջափակված են սահմանային անցակետերի մեծ մասը Հորդանան գետի
արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների հետ սահմանագծում: