ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՎԻՎԱՍԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՀԱԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ<br /> ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ <br />


ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՎԻՎԱՍԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՀԱԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ
ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

  • 09-11-2007 16:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվել են «ՎիվաՍել» ընկերության սոցիալական ներդրումի շնորհիվ իրականացված Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքները: «ՎիվաՍել»-ի աջակցության շնորհիվ ամբողջությամբ վերանորոգվել են գրադարանի գլխավոր մասնաշենքի տանիքը, ինչպես նաեւ գրադարանի բոլոր 16 սանհանգույցները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունից, «ՎիվաՍել»-ը նաեւ միջոցներ է տրամադրել գրադարանի 175-ամյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Նոյեմբերի 9-ին ՀԱԳ է այցելել «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որին շնորհվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալ: «Յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի նման մշակութային կենտրոն ունենալու համար: Անկասկած, ընտանիքն ու հասարակությունը լուրջ ազդեցություն ունեն մեր արժեհամակարգի եւ անհատականության ձեւավորման գործում: Այնուամենայնիվ, գրականությունն է, որ մեզ է հասցնում նախորդ սերունդների փորձն ու գիտելիքները, ինչպես նաեւ բացահայտում է մեզ շրջապատող աշխարհի եւ ներքնաշխարհի ողջ գեղեցկությունը` ոգեւորելով եւ առաջնորդելով մեզ դեպի լավ արարքներ»,- ասել է Ռ.Յիրիկյանը: Ի հավելումն 12,462 մլն դրամի, գրադարանի 175-ամյակի առիթով նա եւս 10 մլն դրամ է հատկացրել գրադարանի հետագա վերանորոգման աշխատանքների համար: Այդպիսով, «ՎիվաՍել»-ը գրադարանին ընդհանուր առմամբ տրամադրեց 22,462 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play